Մեր մասին

Այս կայքի մասին

Սույն կայքը հետևողներս էլ նախքան կայքի ադմինիստրատոր լինելն օգտատերեր ենք հանդիսանում։ Ուստի մենք հետամուտ կլինենք այն հնարավորինս մատչելի և օգտավետ դարձնել մեզ բոլորիս համար։ Կայքում կփորձենք տեղադրել այն նյութերը, որոնց կարիքը սովորաբար զգացվում է գիտական աշխատանք կատարելիս կամ պարզապես ուսումնառության ընթացքում։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի օտար լեզունների ուսումնասիրությանն օժանդակող նյութերի կենտրոնացմանը մեկ վայրում։ Այստեղ մենք չենք սահմանափակվի միայն անհրաժեշտ նյութերի տեղադրմամբ, այլ նաեւ կլուսաբանենք որոշ միջոցառումներ՝ կազմակերպված ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից։

Ուսանողական գիտական ընկերության մասին

Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (այսուհետ՝ ՈՒԳԸ) ԵՊՀ ուսանողներին և ասպիրանտներին միավորող կառույց է։ Նրա նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը։ Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակում երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական հոդվածները։

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կազմավորումն անմիջապես հաջորդել է 1991 թ. ֆակուլտետի հիմնադրմանը: Ֆակուլտետային ՈՒԳԸ կողմից կազմակերպված առաջին գիտական սեմինարներն ու գիտաճաչողական միջոցառումները տեղի են ունեցել ընդամենը մի քանի ամիս անց` 1992 թ. սկսած: