Բարի գալուստ

Սույն կայքը ստեղծվել է մի քանի նպատակներով։ Նախ, այն կծառայի գիտությամբ հետաքրքրված անձանց, մասնավորապես, բանասիրական գիտությունների  համար օգտավետ ռեսուրսների համահավաք վայր հանդիսանալով։ Ինչպես նաեւ կայքում կընդգրկենք ուսումնաօժանդակ նյութեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել օտար լեզուներ ուսումնասիրողների համար։ Եվ երկրորդ, այս կայքում կլուսաբանվեն ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված միջոցառումներն, իսկ կայանալիք նախաձեռնությունների մասին կտեղադրվի համապատասխան հայտարարություն։ Նշված կառույցի միջոցառումները միտված են նպաստելու ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը։

Այլ կերպ ասած, մենք հետամուտ ենք եղել պատրաստել մի կայք, որը կդարձնի անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերումը ավելի դյուրին գործընթաց։

Նորայր Միրաքյանի մասին

Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրանտ, Հայաստանի ամերիկյան համալսարան, ԵՊՀ շրջանավարտ։
Այս նյութը հրատարակվել է «Նորություններ» բաժնում։ Էջանշեք մշտական հղումը։