«Աշունը գրչիս տակ» մրցույթ

Autumn Leaves

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ամեն տարի կազմակերպում է «Աշունը գրչիս տակ» գեղարվեստական թարգմանությունների ամենամյա մրցույթը։ Մրցույթի նպատակն է խթանել ստեղծագործական մտքի զարգացումը, թարգմանական հմտությունների զարգացումը, գրականության հանդեպ երիտասարդության սերը։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

Մրցույթի առանցքային պայմաններն են.

  • Ընտրել ցանկացած օտարազգի հեղինակի մեկ չափածո (4 քառատող և ավելի) կամ արձակ ստեղծագործություն (մեկ A4 ֆորմատի վրա գրաշարվածքի չափով և ավելի),
  • Ընտրված ստեղծագործությունը պարտադիր կերպով պիտի լինի աշնանային մոտիվներով, պարտադիր բնագրային տեքստից և դեռևս չթարգմանված,
  • Ընտրել այն լեզուն, որից կթարգմանվի բանաստեղծությունը (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն կամ իսպաներեն)։

Մրցույթի գալիք մեկնարկի մասին իմանալու համար կարող եք հետևել մեր ֆեյսբուքյան էջի լրահոսին, կամ բաժանորդագրվել մեր էլ. փոստով ծանուցումներին՝ էլ. նամակ ուղարկելով մեզ։ Սովորաբար մրցույթն անց է կացվում յուրաքանրյուր տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Իսկ 2015 թ․ անցկացված մրցույթի ամփոփման մասին կարող եք կարդալ «Թարգմանական արվեստ» հոդվածը։