Անգլերենի բանավեճի ակումբ

Անգլերենի բանավեճի ակումբ

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, նույն ֆակուլտետի Անգլիական բանասիրության ամբիոնի հետ համատեղ, մեկնարկել է «English Debate Club»-ը։ Ակումբի շրջանակներում կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ, բանավեճեր եւ այլ հարակից ձեւաչափերի միջոցառումներ։ Ակումբի նպատակն է լավ կամ գերազանց անգլերեն տիրապետող ուսանողների բանախոսելու հմտությունները զարգացնել։ Ակումբում կկատարվի անդրադարձ տարաբնույթ թեմատիկայով նյութերի, ինչպիսիք են ժեստերի լեզուն, կրթություն, քաղաքականություն, գիտություն, միջմշակութային տարբերություններ, բիզնես և այլք, որոնք ինչպես կընդլայնեն մասնակիցների մտահորիզոնը, այնպես էլ ավելի կզարգացնեն նրանց լեզվական հմտությունները։

Ակումբի պատասխանատուն է Անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս Ն. Բեքարյանը, իսկ աշխատանքները համակարգողներն են ՈՒԳԸ անդամներ Ն. Բաբայանը և Գ. Գասպարյանը։