ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջան 2016. Ռոմանագերմանական բաժանմունք

ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի կազմկոմիտեն

ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի կազմկոմիտեն

Երեք օր շարունակ՝ ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին, Ռոմանագերմանական բանասիրության բաժանմունքում ընթանում էր Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի նիստերը։ Նստաշրջանի ողջ ընթացքում զեկույցներ էին ներկայացնում ինչպես մայր բուհի, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ մյուս բուհերի ուսանողները։

Ռոմանագերմանական բաժանմունքի բացում՝ ողջույնի խոսքերով է հանդես գալիս ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Ս. Աբրահամյանը, իսկ նույն օրվա նիստը նախագահեց բ.գ.թ., պրոֆեսոր Շ. Պարոնյանը

Ռոմանագերմանական բաժանմունքի բացում՝ ողջույնի խոսքերով է հանդես գալիս ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Ս.Աբրահամյանը, իսկ նույն օրվա նիստը նախագահեց բ.գ.թ., պրոֆեսոր Շ. Պարոնյանը

Բաժանմունքի բացումը սկսվեց ապրիլի 26-ին, ֆակուլտետի դեկան պ.գ.թ., դոցենտ Ս․ Աբրահամյանի ողջույնի խոսքերով։ Ենթաբաժանմունքը, որտեղ կայացավ առաջին նիստը, նվիրված էր միջմշակութային հաղորդակցության արդի խնդիրների ուսումնասիրությանը։ Աշխատանքային լեզուն անգլերենն էր, ինչն ուսանողներին ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց իրենց կատարած հետազոտական աշխատանքները ներկայացնել օտար լեզվով։  Նիստը նախագահում էր Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Շ. Պարոնյանը։

Նիստը նախագահող՝ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ Ա. Առաքելյան

Նիստը նախագահող՝ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ Ա. Առաքելյան

Ապրիլի 27-ին ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի աշխատանքները շարունակվեցին արտասահմանյան գրականության ենթաբաժանմունքում։ Նիստը նախագահում էր արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ Ա. Առաքելյանը: Նիստի մասնակիցները հանդես եկան իրենց զեկույցներով, և յուրաքանչյուր զեկուցմանը հաջորդեց կարճատև և կառուցողական քննարկում։ Արծարծվող թեմաները բազմազան էին․ ամերիկյան լիրիկայից մինչև ռասիզմի հաղթահարման խնդիրներ։ Նիստի ավարտին պրն Առաքելյանը հայտնեց իր գոհունակությունը կատարված աշխատանքների և դրանք հմտորեն ներկայացնելու վերաբերյալ նաև կոչ արեց ցանկացած գիտական հարցով դիմել արտասահմանյան գրականության ամբիոն՝ խոստանալով աջակցել յուրաքանչյուր ուսանողի գիտական քայլերը։ Պրն Առաքելյանի խոսքերով նման նախաձեռնությունները ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում պետք է ավելի հաճախակի դարձնել՝ արտասահմանյան գրականության ուսումնասիրություններին զարկ տալու համար։

Նիստը նախագահող՝ Անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գ. Հարությունյան

Ապրիլի 28-ին Ռոմանագերմանական բանասիրության բաժանմունքում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի վերջին նիստը։ Սույն ենթաբաժանմունքը լեզվաբանության արդի խնդիրների ուսումնասիրությանն էր նվիրված։ Նիստը նախագահում էր ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գ. Հարությունյանը։ Աշխատանքային լեզուն կրկին անգլերենն էր, և զեկուցումներից գրեթե բոլորն անգլերենով էին։  Հատկանշական էր, որ Մեծ Եղեռնի հարյուր մեկ ամյակին ընդառաջ, այս տարվա զեկույցներից որոշները նվիրված էին Հայոց Ցեղասպանությանը վերաբերող խնդիրների լուսաբանմանը։

Իսկ այսօր՝ ապրիլի 29-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի փակումը, որի ընթացքում հավաստագրեր տրվեցին գիտական նստաշրջանում զեկուցած բոլոր մասնակիցներին։ Փակման արարողության ավարտին ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նստաշրջանի բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց հանդիպել հաջորդ տարվա ԵՊՀ ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված տարեկան գիտական նստաշրջանին։

Լիլիթ Հարությունյանի մասին

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, Ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողուհի
Այս նյութը հրատարակվել է «Միջոցառումներ» բաժնում։ Էջանշեք մշտական հղումը։